The full posting, as written
ՔՈ ԴԵՐԸ Եթե եռանդուն ես և ակտիվ, պատրաստ ես բարեհամբույր կերպով սպասարկել հյուրերին, ապա ՔՈԱՖ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ռեստորանի մատուցող/մատուցողուհու դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․ Պարտականություններ Դիմավորել և ուղեկցել հաճախորդներին դեպի իրենց սեղանները, տրամադրել և ներկայացնել մենյուն: Անհրաժեշտության դեպքում տրամադրել հաճախորդին մանրամասն տեղեկություն ճաշատեսակների մասին և աջակցել ուտեստի ընտրության հարցում: Ամեն օր՝ մինչև աշխատանքը սկսելը, խոհարարից ճշտել ուտեստների առկայությունը: Վերցնել պատվերներ և դրանք մատուցել կոկիկ և ժամանակին: Ստուգել պատվերի ճշգրտությունը և սխալների դեպքում անմիջապես լուծել խնդիրը մինչև այն մատուցելը: Հետևել սեղանների մաքրությանը մինչև հաճախորդների ժամանումը, հյուրընկալության ընթացքում և հաճախորդների հեռանալուց հետո: Ապահովել հյուրանոցի ռեստորանային ծրագրում պատվերների գրանցման և հաշիվների փակման ճշգրիտ գործընթացը։ Աջակցել աշխատակազմին և լինել թիմի լիարժեք անդամ: Աշխատել ջանասիրաբար սպասարկման գերազանց որակի հասնելու համար: ՔՈ ԹԻՄԸ Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում մատուցողի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնես թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։ ԴՈՒ Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ. ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ Անգլերենի և ռուսերենի (բազային իմացություն)։ Գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։ Կազմակերպչական, հաղորդակցման գերազանց հմտությունների։ Համակարգչային գիտելիքների (ռեստորանային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։ ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ Միաժամանակ կատարել մի քանի գործողություններ և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել։ Հմտորեն ներկայացնել ռեստորանի մենյուն։ Հեշտությամբ հարթել կոնֆլիկտային իրավիճակները։ Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, պահպանել ժամկետները։ Աշխատել աշխատանքային ճկուն գրաֆիկով ։ Պահպանել առողջության և անվտանգության, սննդի և խմիչքի հետ կապված բոլոր սանիտարա-հիգիենիկ և անձնական հիգիենայի կանոնները։ ԴՈՒ ԼԻՆԵՍ Պատրաստ մասնագիտական զարգացման։ Համբերատար, բարեկիրթ և ժպտերես։ Պատրաստ աշխատել թիմային միջավայրում: Պատասխանատու և հաշվետու: ՄԵՆՔ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի…
