Why Children of Armenia Fund
FY2024 · Form 990Its mission and biggest programs, as filedEmpowers young Armenians in rural villages through education and community programs.
- Since 2004, the Children of Armenia Fund (COAF) has improved living conditions in Armenias underserved rural areas, including educational and social advancements in 60+ communities across 6 regions, making a lasting impact on the lives of 107,000+ Armenians. Revitalizing Armenia…$13.9M spent in FY2024
Before you apply
FY2024 · Form 990Independent: from IRS data, not the orgAbout the role
The org's own posting, as writtenՔՈ ԴԵՐԸ Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ և փորձառու մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի (ժամանակավոր/փոխարինող) դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․ Լոգոպեդական միջամտություններ (80%) Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։ Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։ Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։ Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։ Կրթություն և իրազեկում (10%) Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողների համար լոգոպեդական աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով։ Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։ Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ ծնողների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների աշխատակիցների, ավագ դպրոցի աշակերտների համար։ Համագործակցություն (10%) Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ առավելագույն արդյունքի հասնելու համար։ Սերտորեն համագործակցել համայնքների կրթական և առողջապահական հաստատությունների հետ: ՔՈ ԹԻՄԸ Լոգոպեդի դերը ստանձնելով միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ ԴՈՒ Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք) Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և որպես լոգոպեդ ավելի քան հինգ տարվա փորձ։ Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր: Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությանը։ ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն) Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ։ Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։ Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։ Վերլուծել և աշխատել տվյալների հետ։ Պատասխանատվությամբ և պարտաճանաչորեն հետևել վերջնաժամկետներին։ Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։ ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք) Փոփոխության ջատագով, Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող, Բաց նորարարության համար և ինքնաքննադատ, Պատասխանատու և հաշվետու, Մեդիագրագետ, Շարունակական կրթության գաղափարի կրող։ ՄԵՆՔ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը…
About Children of Armenia Fund
From its Form 990- Budget $14.3M · International, Foreign Affairs & National Security
- founded 2000
- Open jobs 7 · Jobs at Children of Armenia Fund · Full 990 report
