The full posting, as written
ՔՈ ԴԵՐԸ Եթե վարորդ ես, ունես «D» կարգի վարորդական իրավունք և 3 տարվա ուղևորափոխադրումների փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի վարորդի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իրականացնել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ուսանողների ուղևորափոխադրումներ՝ ըստ նախապես տրամադրված ցանկի և համայնքների։ Խստորեն պահպանել երթերի իրականացման ժամանակացույցը։ Համապատասխան ակտով կատարել տրանսպորտային միջոցի ընդունում-հանձնում։ Ամեն աշխատանքային օր մասնակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննման գործընթացին և մասնակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկմանը։ Հետևել տրանսպորտային միջոցի անխափան շահագործմանը և մեքենայի մաքրությանը։ Խստորեն պահպանել ճանապարհատրանսպորտային երթևեկության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված երթևեկության կանոնները։ Հետևել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված ուղևորների հետ հաղորդակցման կանոններին։ Ամեն աշխատանքային օր անցնել պարտադիր բժշկական զննում։ Անցնել վերապատրաստումներ։ Կատարել անմիջական ղեկավարի առանձին ծառայողական հանձնարարականները։ ՔՈ ԹԻՄԸ Միանալով մեր թիմին՝ դու կաշխատես Վարչատնտեսական գործերի կառավարչի անմիջական ղեկավարությամբ։ ԴՈՒ Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ դու․ Գերազանց վարում ես ավտոբուս, խստորեն պահպանելով անվտանգության կանոնները։ Աշխարհագրորեն ծանոթ ես Լոռու մարզին և ՀՀ բոլոր ճանապարհներին, Կարողանում ես վեր հանել մեքենայի տեխնիկական խնդիրները, Տիրապետում ես մեքենայի կառուցվածքին և կարողանում ես սպասարկել այն, Կարողանում ես հաղորդակցվել երեխաների, ծնողների, թիմի հետ, Մշտապես հետևում ես մեքենայի մաքրությանը, Թիմային ես, կարողանում ես համագործակցել ավելի մեծ թիմի հետ, Կարողանում ես արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին, Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։ ԴՈՒ ԼԻՆԵՍ Աշխատանքային էթիկայի ջատագով: Երեխաների հանդեպ հոգատար Ուշադիր, պատասխանատու և հաշվետու: Սթրեսակայուն և ոչ կոնֆլիկտային։ Արագ կողմնորոշվող։ ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Կյանք փոխող աշխատանքային փորձ, Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես, Մրցակցային աշխատավարձ, Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։ ՄԵՆՔ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում…
